#ռուս խաղաղապահ

Ռուսաստանում «Արցախը Հայաստան է» արտահայտությունը հնչեցնելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն. Արա Պապյան

Պապյանը կարծում է, որ Ռուսաստանը չի ուզում և չի կարողանում որևէ բան անել ընդդեմ Ադրբեջանին։

Ադրբեջանական կողմը 14 ժամ շարունակ կանգնեցրել է խաղաղապահների՝ հումանիտար բեռներ տանող մեքենաները

Բեռնատարների մեջ եղել են հիմնականում սննդամթերք և կենցաղային պարագաներ, որոնք սահմանված կարգով բեռնվել են Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում:

«Ռուսաստանը «փսիխոզի» նոր առիթ ունի. ԼՂ ժողովրդին վտանգ սպառնում է առաջին հերթին Կրեմլից, նոր Ադրբեջանից». Միսկարյան

Իսկ Լաչինի միջանցքում անցակետը տեղադրելուց անմիջապես հետո ադրբեջանցի «էկոակտիվիստների» կողմից միջանցքի ապաշրջափակումը, վերջինիս կարծիքով, պատահական չէ:

Ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել նռան այգում աշխատող ասկերանցու ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին (լուսանկարներ)

ՀՀ պաշտպանության նախարարը ընդգծել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը:

ՌԴ-ն Ադրբեջանի հետ է. խաղաղապահները կանգնած, ադրբեջանցիները մոտենում ու սկսում են շինաշխատանքները․ Գրիգորյան

Գրիգորյանը նկատում է, որ ՌԴ-ն և Ադրբեջանը փոխլրացնում են միմյանց գործողությունները:

ԱՀ նախագահը ռուս խաղաղապահների նորանշանակ հրամանատարին ներկայացրել է՝ ինչ ակնկալիքներ ունեն իրենից

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ- գնդապետ Ալեքսանդր Լենցովին:

Լաչինի իրավիճակի կարգավորման համար կարևոր է, որ Երեւանը ևս նպաստի փոխադարձ ընդունելի լուծման որոնմանը. Զախարովա

Դիվանագիտական ​​գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական կողմը նույնպես հիմնարար նշանակություն է համարում, որ պաշտոնական Երեւանը նպաստի փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը»:

ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարը Ալեքսանդր Լենցովն է. ՌԴ ՊՆ

Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ստեփանակերտի խանութներին առաքվել է միրգ և բանջարեղեն. ուժի մեջ են մինչև ապրիլի 25-ի համար նախատեսված կտրոնները

Բոլոր այն քաղաքացիները, որոնք չեն օգտագործել մինչև ապրիլի 25-ի համար նախատեսված կտրոնները, կարող են դրանցով շարունակել կատարել գնումներ:

Ադրբեջանցիները երևի կփորձեն ստուգել բեռնատար մեքենաները, այնուհետ՝ նաև քաղաքացիներին. Արցախի ԱԳ նախարար

Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի վրա անցակետի տեղադրումը ևս մեկ հարված է Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթին, Ադրբեջանը առաջ է քաշում Արցախը էթնիկ զտման ենթարկելու իր քաղաքականությունը:

Վոլկովը պաշտոնանկ է արվել, նրան կփոխարինի Լենցովը. Արցախից չեն հերքում տեղեկությունը

Լրատվամիջոցներում երեկվանից լուրեր են շրջանառվում այն մասին, որ պաշտոնանկ է արվել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործող հրամանատար Անդրեյ Վոլկովը։

ՌԴ-ն փորձում է առավելագույնս թուլացնել Հայաստանին․ ուժեղանում է Սյունիքով միջանցք տրամադրելու պահանջը․ Իոաննիսյան

Վերջինս նաև կարծում է, որ ՌԴ-ն փորձում է առավելագույնս թուլացնել Հայաստանին մեկ այլ պատճառով ևս, այն Է՝ ՀՀ-ին միութենական պետություն մտցնելը:

Վերջին 24 ժամում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

ԼՂՀ-ի ավտոշարասյունով մարդասիրական բեռ է հասցվել Ստեփանակերտ:

Խաղաղապահները կա՛մ չեն կարողանում իրենց գործը կատարել, կա՛մ հանցավոր համաձայնության մեջ են. Սարգսյան

ՀՀ իշխանությունը պետք է սկսի անհապաղ գործընթաց ՄԱԿ-ի խաղաղապահների ներգրավման խնդրով։

ՌԴ ՊՆ-ն «միակողմանի և չհամաձայնեցված» է որակել Ադրբեջանի վերջին գործողությունները Լաչինի միջանցքում

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ավտոշարասյունը մարդասիրական բեռ է հասցրել Ստեփանակերտ:

Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի երթևեկության սահմանափակումը միտված է հայաթափմանը․ Դավիթ Դանիելյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից նման քայլը։

Ադրբեջանի տարածած տեսանյութը հին է, երևացող մեքենան էլ՝ ջրատար. ԱՀ ՆԳՆ

ՆԳ նախարարությունը ևս մեկ անգամ իրազեկում է, որ Հայաստանից դեպի Արցախ միջպետական միակ ճանապարհը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Ադրբեջանի կողմից։

ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյունը Լեռնային Ղարաբաղ չի մտել. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական կեղծիքը

Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ, ռազմամթերք և ռազմական տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր պնդումները:

Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Մարտունու շրջանում

Ապահովվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռի ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը:

Մարտակերտի և Ասկերանի շրջաններում հրադադարի խախտման դեպքեր են արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Գորիս-Ստեփանակերտ երթուղով ապահովվել է մարդասիրական բեռներով բարձված ավտոշարասյան անցումը։

Հրադադարի ռեժիմի խախտումներ են արձանագրվել Ասկերանի շրջանում. ՌԴ ՊՆ

Տեղի ունեցածի հետևանքով տուժածներ չկան։

ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղով։

Փաստաթղթերը ռուս խաղաղապահների միջոցով առաքելու հնարավորություն է ստեղծվել. մանրամասներ

«Արցախփոստ» ՓԲԸ-ն ընդունում է Հայաստան և արտերկիր ուղարկվելիք փաստաթղթեր, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում համապատասխան մեխանիզմներով ուղարկվելու են պատվիրված հասցեներով;

Ռուսաստանը հերթական անգամ մեզ «քցեց»․ ինչ պայմանավորվածություններ են եղել. քաղաքագետը՝ Տեղ գյուղում կատարվածի մասին

Ստում են, հերթական անգամ փորձում են իրենց երեսը փրկել, որը վաղուց սև է:

Հակառակորդն Ասկերանի շրջանում խախտել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

Երեսուն դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը։

Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրել, տուժածներ չկան։

Հաճախ են կրակում. հարկավոր է Արցախում գյուղատնտեսական աշխատանքների մասին տեղեկացնել նախապես

Կարևոր է, որ դիմեն Կենտրոնին՝ բոլոր հնարավոր դեպքերում ապահովելու համար ռուս խաղաղապահների ուղեկցությունը:

Խաղաղապահների միջոցով Արցախում հանդիպելու առաջարկ է փոխանցվել Ադրբեջանին

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Շուկայում մանրածախ ապրանքների գնաճը սկսել է կարգավորվել․ ԱՀ պետնախարար

Այս ուղղությամբ համատեղ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և տևելու են այնքան ժամանակ, մինչև մեզանում ամբողջությամբ արմատախիլ արվի այդ արատավոր երևույթը:

Ռուս խաղաղապահները գերի են Ադրբեջանի ձեռքին, կտրուկ գործողությունների գնալ է պետք. Դավիթ Բաբայան

Արցախցիները հիմա գտնվում են իրենց պատմության ամենածանր փուլում։

Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ

Լրատվական միջոցներին կոչ ենք անում խստորեն պահպանել զանգվածային լրատվության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներն ու էթիկայի կանոնները։

Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Գորիս-Ստեփանակերտ երթուղով իրականացրել են մարդասիրական բեռներով շարասյան ուղեկցում:

Ռուսաստանը երեք պայման ունի Հայաստանի համար. Ադրբեջանի «վերջին փամփուշտներով» ուզում են ճնշում գործադրել. իրավագետ

«Ռուսաստանի թողտվությամբ Ադրբեջանի ագրեսիան Արցախի և Հայաստանի նկատմամբ «վերջին փամփուշտներն» են»:

«Գնդակը Երևանի դաշտում է»․ Զախարովան՝ Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մասին

Նման որոշումները համակարգվում և ընդունվում են ՀԱՊԿ-ում և հաստատվում ամենաբարձր մակարդակով։

Արցախ մտնելու համար առաջ են քաշվել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը». Բեգլարյանը փաստեր է հրապարակել

Ադրբեջանի կառավարության գործակալները («էկո»-ահաբեկիչները) երեկ Շուշիի մերձակայքում արգելափակել են արցախցի 27 քաղաքացիական անձանց մուտքն Արցախ։

Այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտ դեպքում՝ խաղաղապահների միջոցով

Արցախը Հայաստանին կապող ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելուց հետո տևական ժամանակ արցախցիները զրկված էին ամենատարբեր կարիքների համար Արցախից Հայաստան մեկնելու հնարավորությունից:

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի խախտման դեպք են արձանագրել

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Ադրբեջանը կրակ է բացել ցորենի դաշտում աշխատող Թաղավարդի բնակիչների ուղղությամբ

Տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Շուշիի շրջանում. ՌԴ ՊՆ

Հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ:

Արցախում ՌԴ ՊՆ-ն հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել

Խախտման առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից քննություն է անցկացվում:

Ռուս խաղաղապահները բանակցում են, որ ադրբեջանցիները վերադառնան ելման դիրք

Ռուս խաղաղապահները միեւնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք:

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վտանգը իրական է. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Եվրոպայի դարպասների մոտ նոր հակամարտությունը չի կարող իրենց համար ձեռնտու լինել։ Ռասմուսենի խոսքով՝ առաջին հերթին դա կարող է սպառնալիքի տակ դնել էներգամատակարարումները դեպի Եվրոպա:

ԼՂ-ում միջազգային առաքելության տեղակայման համար անհրաժեշտ է Երևանի և Բաքվի համաձայնություն. Զախարովա

Զախարովան նաև հիշեցրել է, որ այս պահին Արցախում ռուսական խաղաղապահ առաքելություն կա:

Զախարովան խոսել է Սյունիքում երկու ռուս զինվորականների վիրավորվելու մասին

Ինչպես նշել է նա, առայժմ կողմերի նման համաձայնություն չկա, իսկ դիրքորոշումների միասնականությունը եղել է միայն ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման հարցում։

Ադրբեջանցիները կրակ են բացել իրենց մոտեցած ռուս զինծառայողների վրա, կան տուժածներ (լուսանկարներ)

Ըստ մեր տեղեկությունների՝ եղել է պայմանավորվածություն ռուսների ու ադրբեջանցիների միջև

Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ

Տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։

Ադրբեջանի քաղաքականությունը միտված է նոր ագրեսիայի հող նախապատրաստելուն․ ինչ են քննարկել Միրզոյանը և Լավրովը (տեսանյութ)

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և ամենաբարձր մակարդակով հնչող հռետորաբանությունը միտված է տարածաշրջանում իրավիճակի սրմանն ու նոր ագրեսիայի համար հող նախապատրաստելուն:

Լեռնային Ղարաբաղում կրկին հրադադարի ռեժիմի խախտման դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել։

Արցախում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել․ ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Ըստ ՌԴ ՊՆ տեղեկագրի՝ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։ Զոհեր և վիրավորներ չկան։

Ինչ պետք է անի Ռուսաստանի Դաշնությունը, եթե չի կարողանում ապահովել ԼՂ ժողովրդի անվտանգությունը. վարչապետը մանրամասնեց

Փաշինյանը հիշեցրեց, որ ՌԴ դաշնային խորհուրդը 2020 թվականի նոյեմբերի 18-ին ընդունել է որոշում Լեռնային Ղարաբաղ ՌԴ զինված ուժերի խաղաղապահ զորախումբ գործուղելու մաիսն:

Ովքեր են Ադրբեջանի տեսանյութում զինվորական ներկայացվածները, ուր են գնացել «ՈՒԱԶ»-ով․ ԱՀ ՆԳՆ-ն լուսանկարներ է հրապարակել

Արցախի փրկարարները ստիպված էին «ՈւԱԶ» մեքենաներով կազմակերպել քաղաքացիների փոխադրումը:

Ադրբեջանական երեկվա հրապարակումների մեքենաները ռազմական չեն, դրանք պատկանում են ԱԻՊԾ-ին․ ԱՀ ՆԳՆ հայտարարությունը

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատողներն ԱՀ խաղաղ բնակիչներին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուղեկցել են դեպի Շուշիի շրջանի Հին շեն գյուղ։

ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է. Փաշինյան

Փաշինյանը վերահաստատեց՝ ՀՀ-ն բանակ չունի Լեռնային Ղարաբաղում:

Խաղաղապահները Մարտակերտում հրադադարի խախտման դեպք են արձանագրել

Նշվում է, որ հրադադարի խախտման հետևանքով զոհեր չկան

ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը․ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա ԼՂ տարածքում չկան

ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտնում է, որ այդ տեղեկությունները կեղծ են։

Ի՞նչ է ակնարկում Մարիա Զախարովան՝ խոսելով «փոխադարձ ընդունելի լուծման» մասին

Ուշադրության է արժանի նաեւ տիկնոջ հետեւյալ ձեւակերպումը «Լաչինի միջանցքի օգտագործման» վերաբերյալ դրույթի «խստորեն պահպանման» մասին։

Ադրբեջանի ԶՈՒ-ն հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը․ հայկական կողմից տուժածներ չկան

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։

Արցախցիները փակել են խաղաղապահների շտաբի մուտքը, նրանցից պահանջել կատարել պարտավորությունները (տեսանյութ)

Արցախին էլ շեշտում է՝ իրենց քայլը քաղաքականացված չէ, և նպատակ չունեն ՌԴ խաղաղապահ զորքին դուրս հանել Արցախից։ Միակ պահանջը պարտավորությունների կատարումն է:

ՌԴ ՊՆ-ն հարդադարի խախտման դեպքեր է արձանագրել Մարտունու և Շուշիի շրջաններում

Առկա փաստերով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։

Ադրբեջանի գործողությունները վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման հանձնառությունները կատարելու չկամության մասին․ ԱԳՆ

Այս առումով անհրաժեշտ ենք համարում, որպեսզի միջազգային հանրությունը շարունակի Ադրբեջանի վրա ճնշման գործադրման կոնկրետ միջոցների իրականացումը։

Հակառակորդը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

Տվյալ փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։

Ադրբեջանը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի ռեժիմը, կրակել գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների ուղղությամբ

Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվել և ներկայացվել ռուսական խաղաղապահ զորակազմին։

Տոյվո Կլաարը «հուսադրող լուր» է անվանել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման տեղեկությունը

Լավ է, որ քննարկումները, ըստ երևույթին, կենտրոնացած էին ինչպես հրատապ խնդիրների, այնպես էլ ավելի լայն հարցերի շուրջ»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է նա։

Ռուսական կողմի միջնորդությամբ այսօր հանդիպել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները

«Այլ հարցեր օրակարգում չեն եղել: Հանդիպումն առերևույթ կառուցողական էր, և հույս ունենք, որ արդյունքները երկար սպասեցնել չեն տա»,- նշել է Ավանեսյանը:

Այս պարագայում արդյունավետ տարբերակ է Արցախ-Ադրբեջան երկխոսությունը, ներկայացուցիչների հանդիպումը դրական է. քաղաքագետ

Քոչինյանի համոզմամբ՝ եթե մենք այս ուղղությամբ բավական ջանքեր գործադրենք և հետևողական լինենք, ապա կկարողանանք ստանալ միջազգային հանրության, այիսնքն՝ առաջատար արևմտյան երկրների գործնական աջակցությունը:

Սարսանգի ջրային ռեսուրսը սպառվել է, շրջափակման պատճառով Ադրբեջանում 96 հազար հա հողը բավարար ջուր չի ստանա․ Բեգլարյան

Ուստի Ադրբեջանի այս շրջանների բնակիչները պետք է տեղյակ լինեն, որ իրենց իշխանությունների և ինքնակոչ կեղծ ակտիվիստների շնորհիվ այս տարի ոռոգման ջուր չեն ունենա, կզրկվեն սննդի և եկամտի հնարավորությունից։

Հանդիպել են Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները. հայտնի է՝ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

Սպասում ենք ադրբեջանական կողմից համապատասխան քայլերի, որոնք հնարավորություն կտան մեր մասնագետներին հասնել էլեկտրամատակարարման խափանման վայր, գնահատել վնասը և սկսել վերանորոգման աշխատանքները:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման քաղաքական ասպեկտները

Երկրի ղեկավարը սա չափազանց կարևոր որոշում համարեց, որի իրավական մեկնաբանությանը մասնագետ իրավաբաններն արդեն անդրադարձել են: Փաշինյանը ընդգծեց դրա քաղաքական ազդեցությունն ու նշանակությունը:

Միջազգային իրավական մակարդակում լեգիտիմ ճանաչվեց 2020թ․ եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի պարտավորությունները․ Մարուքյան

իջազգային իրավական մակարդակում լեգիտիմ ճանաչեց 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի պարտավորություններն ու դրանով սահմանված կառուցակարգերը։

Արցախում հրադադարի խախտման դեպքեր են գրանցվել. ՌԴ ՊՆ

Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան:

Ռուբեն Վարդանյանը հեռացվելու է Արցախի պետնախարարի պաշտոնից, օրերս Լաչինի միջանցքը կբացվի. քաղաքագետ

Վերջինս նաև շեշտում է՝ որպեսզի արցախահայությունը շարունակի ապրել իր հայրենիքում, միանշանակ պետք են միջազգային երաշխիքներ՝ դիտորդներ:

Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է արել հնարավորինս արագ վերսկսել երկկողմ հարաբերությունների կարգավորման համատեղ աշխատանքը

Մենք անհրաժեշտ աջակցությունը կտրամադրենք եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումները, ինչպես նաև բանակցությունների նոր փուլերը կազմակերպելու համար

Մարտակերտի շրջանում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը

Կատարվածի հետևանքով տուժածներ չկան:

Ադրբեջանի և ռուս խաղաղապահների պարտականությունն է Լաչինը բացելը. Փաշինյանը՝ Ղարիբաշվիլիի, Ալիևի և Շմիդտի հետ քննարկմանը

Պարոն վարչապետ, Դուք մի քանի անգամ նշել եք, որ ՀԱՊԿ-ն այնքան էլ արդյունավետ չէ այս պահին, և հարց է բարձրացվում, որ Հայաստանը կարող է լքել այն։ Կխնդրեի մեկնաբանել։

Վլադիմիր Պուտինը գեներալ-գնդապետի կոչում է շնորհել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովին

Ռուստամ Մուրադովը 2020-2021 թվականներին եղել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հրամանատարը։

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հումանիտար բեռ է հասցվել Արցախ, որոշ ընտանիքներ մթերային փաթեթներ են ստացել․ ՌԴ ՊՆ

ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցք) տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու համար։

Թուրքական արտադրության գյուղատնտեսական մթերքն Արցախ է հասցվել Հայաստանից, որտեղ դրանք ազատ վաճառքում են․ Արցախի ԱԱԾ

Ձեռնարկված միջոցառումներով ամբողջությամբ հերքվել է հիշյալ ապրանքները ադրբեջանական կողմի ջանքերով արցախյան շուկա մտնելու վարկածը:

Բաքուն կրկին քննադատել է Հայաստանի հետ սահմանին առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը

ԵՄ առաքելություն հայ-ադրբեջանական սահման ուղարկելը կարող է խոչընդոտել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Սահմանի բացումը կնվազեցնի ՀՀ-ի կախվածությունը ՌԴ-ից, դրական կազդի հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա. քաղաքագետ

Հայ-թուրքական սահմանի բացումը չի նշանակում սահմանն ամբողջովին բացել:

Որ ընտանիքներին է տրամադրվում Արցախ հասնող մարդասիրական օգնությունը

Մարդասիրական օգնությունն առաջիկայում կբաժանվի սոցիալական այլ խմբերի ևս:

Լաչինով երթևեկությունը վերականգնելու համար հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները շարունակվում են

Հաղորդվում է, որ Ռուսական խաղաղապահ զորախմբի մեքենաները՝ բռնված հումանիար օգնությամբ, անցել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով։

«Ես շատ լավ էլ շարադրել եմ իմ ասածը». Աջապահյանը պահանջում է, որ ապահովեն իր անվտանգ տեղաշարժը Գորիսից Ստեփանակերտ

Ես նման բան չեմ ասել՝ հայ զինվորն է մեղավոր։ Ես ասել եմ՝ երբ փորձում ենք գնալ, մեզ կանգնեցնում է հայ զինվորը։ Հիմա ո՞վ է փակել միջանցքը։ Ես էս եմ ասել:

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են․ ՌԴ ՊՆ

Իրականացվել է մարդասիրական բեռով երկու ավտոշարասյան ուղեկցում Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

ԼՂ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը իրատեսական չէ, անվտանգության խնդիրները լուծում է ռուսական զորախումբը. ՌԴ ԱԳՆ

Բացի այդ, հավելել է ռուս դիվանագետը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի ներքո տեղակայված խաղաղապահ առաքելությունները ոչ միշտ են վայելում ընդունող պետությունների վստահությունը։

Արցախի նախագահն ու պետնախարարը ինչպես և ինչ առաքելությամբ են առանձին-առանձին օրերս այցելել Մոսկվա․ Արման Բաբաջանյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ապա պետնախարար Ռուբեն Վարդանյանը պարտավոր են հանրությանը հրապարակայնորեն իրազեկել։

Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները Արցախում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել:

Լավրովը չի համակերպվում, որ ՀՀ ԱԳ նախարարն իր ենթական չէ, դրա համար էլ կիսագողական բառապաշարով է խոսում. Իոաննիսյան

Հարցին՝ իրերի նման դասավորության պայմաններում, ի՞նչ քայլեր կարելի է սպասել Ադրբեջանից, Իոաննիսյանը դժվարանում է կանխատեսել անել:

Մենք հիմա փաստացի գտնվում ենք 3-րդ համաշխարհային պատերազմի պայմաններում, և սա չափազանցություն չէ. Տիգրան Խզմալյան

Մենք հիմա փաստացի գտնվում ենք 3-րդ համաշխարհային պատերազմի պայմաններում, և դա չափազանցությունն չէ, այլ իրականություն:

Անընդունելի է ռուս խաղաղապահների հետ կապված չստուգված տեղեկության հանրայնացումը․ ԱՀ դատախազություն

Դեպքը տեղի է ունեցել ՀՀ տարածքում որպես ռուս զինվորական ներկայացած անձի մասնակցությամբ։

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Լաչինի շրջափակման հետևանքն ու ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը

Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը:

Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել․ Սասուն Միքայելյան

Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսական կողմի գիտության է փակվել։ Որ ռուսն ուզի, չի բացվի՞։ Սա քաղաքականություն է, մենք պետք է համախմբված լինենք։

ՌԴ-ն իր հայտարարություններով ուզում է կրքեր բորբոքել և թուրք-ադրբեջանական տանդեմին նոր արկածախնդրության դրդել. քաղաքագետ

Արցախը չպետք է դատարկվի. քանի դեռ այնտեղ ապրում են հայեր, տարածքը շարունակում է մնալ հայկական:

ՀՀ վարչապետը հայտնեց, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը՝ փակելով Լաչինի միջանցքը

Փաշինյանի դիտարկմամբ՝ այս ամենով Ադրբեջանը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու Արցախի ժողովրդի կամքը:

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է Լաչինի միջանցքով տրանսպորտի շարժը վերսկսելու բանակցությունները

Իրականացվել է մարդասիրական բեռով ռուսական խաղաղապահ զորախմբի մեկ ավտոշարասյան ուղեկցում Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

ԵՄ դիտորդների երկարաժամկետ տեղակայումը հնարավոր է՝ ՌԴ-ին դուր չգա, և նա փորձի Հայաստանը ներսից ապակայունացնել. քաղաքագետ

Սա նշանակում է, որ երկու տարով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը սահմանին կկայունացնի տարածաշրջանային իրավիճակը: Եթե Ադրբեջանը անտեսի այն ու հարձակվի մեզ վրա, կսկսեն գործել այլ մեխանիզմներ:

Նվիրաբերված 100 տոննա հումանիտար բեռը հնարավոր չէ հասցնել Արցախ․ բանակցություններ են տարվում ռուս խաղաղապահների հետ

Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ:

Եթե ԵՄ դիտորդների ներկայությունը կնպաստի միջանցքի բացմանը և չի վնասի ՀՀ-ի շահին, պետք է այդ քայլին էլ դիմել. Միսկարյան

Իրավիճակը այլ ընթացք կունենա, եթե ռուս խաղաղապահներին փոխարինեն միջազգային խաղաղապահներով:

Առնվազն նվաստացուցիչ է ընկալվում տրամադրվող օգնությունը շահարկելն ու որպես խղճահարության տեսարան օգտագործելը․ ԱՀ ՄԻՊ

Գեղամ Ստեփանյանը հորդորել է օգնություն տրամադրող բոլոր կառույցներին և անհատներին հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը և զերծ մնալ նման լուսանկարներ տարածելուց։

Կարող եմ հավաստիացնել, որ ռուս խաղաղապահները որևէ գաղտնի բան չեն անում, իսկ որոշ մարդիկ փիառով են զբաղված. Բաբայան

Հիմա գոյություն ունի մարդկանց երկու տեսակ․ ոմանք իսկապես մտահոգված են Արցախով, մյուսներն ուզում են՝ Արցախի հետ դժբախտություն պատահի:

Արցախում ԵԱՀԿ խաղաղապահներ տեղակայելու բանակցություններ պետք է սկսել․ ԵԽ-ն դատապարտել է ՌԴ խաղաղապահների անգործությունը

Եվրախորհրդարանը Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ համատեղ բանաձև է ընդունել կոչ անելով բանակցություններ սկսել Արցախում ԵԱՀԿ խաղաղապահներ տեղակայելու շուրջ:

Ցնցված ենք ադրբեջանական կողմի անթույլատրելի վերաբերմունքից. ԱԳՆ-ն՝ Լաչինում երեխաների ավտոբուսի միջադեպի մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը մեկնաբանություն է հրապարակել Ադրբեջանի կողմից հայ երեխաներին հոգեբանական ահաբեկման ենթարկելու և իրավունքները խախտելու վերաբերյալ:

Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության և պաշտպանության ներքո. ԱՀ ԱԳՆ

Կասկած չկա, որ ռուսական խաղաղապահ զորակազմն ունի բոլոր անհրաժեշտ, այդ թվում` տեխնիկական հնարավորությունները ստուգելու տրանսպորտային միջոցները՝ միջանցքի անվտանգ գործունեությունն ապահովելու նպատակով։

Հունվարի 15-ին հաղորդակցություն է եղել ադրբեջանական կողմի հետ, սակայն որևէ առաջընթաց չի արձանագրվել․ ԱՀ նախագահ

Լիազոր պետական կառույցների ղեկավարներին Հանրապետության նախագահը տվել է հանձնարարականներ։

Ցավալիորեն հնարավոր չի եղել ապահովել Արցախ տեղափոխված երեխաների հոգեբանական և ֆիզիկական անձեռնմխելիության երաշխիքը․ ՄԻՊ

Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկն ուշաթափվել է։

Սա քաղաքական շրջափակում է, Ադրբեջանի նպատակը Արցախի սուբյեկտայնության ոչնչացումն է․ ընդլայնված խորհրդակցություն Արցախում

Ադրբեջանն ամեն կերպ փորձում է աշխարհին ցույց տալ, թե շրջափակում չկա, սակայն երեկ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիսից Ստեփանակերտ տեղափոխվող երեխաների հետ կապված միջադեպն ապացուցում է հակառակը։

ՌԴ ՊՆ-ն շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով անխոչընդոտ շարժը վերսկսելու ուղությամբ

Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում երեք երթուղիներով։

Զարմանալի է, որ ՌԴ-ն Ռուբեն Վարդանյանին դավաճան չի համարում, երկիրը լքած ցանկացածի նա այդպես է պիտակավորում. քաղաքագետ

Որևէ լրատվամիջոցի հետ Վարդանյանի ունեցած գործարքների մասով ոչինչ չեմ կարող ասել, սակայն փաստն այն է, որ ոչ մի լրատվամիջոց նրան չի փրկի:

Հաջողվել է շրջափակված Արցախում մնացած օտարերկրացիների մի մասին դուրս բերել․ Ռուբեն Վարդանյան

Արցախի կառավարությունը ռուս խաղաղապահների հետ միասին այսօր՝ հունվարի 17-ին, կարողացել է դուրս բերել շրջափակված Արցախում մնացած օտարերկրյա քաղաքացիների մի մասին։

Հայաստանը հույս ունի, որ ռուսական կողմը միջոցներ կկիրառի Լաչինի միջանցքը վերաբացելու համար. ՀՀ նախագահ

Ես հասկանում եմ, որ ռուսական կողմը չի ուզում ուժ կիրառել, նրանք բանակցությունների միջոցով են փորձում հարցը կարգավորել: Ըստ էության՝ մենք հիմա նրանց նկատմամբ պահանջ ունենք:

Արցախի 120․000 բնակչությունը՝ 30․000 երեխա, 20․000 տարեց, հաշմանդամություն ունեցող 9000 անձ, կանգնած է սովի ռիսկի առջև

Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 34 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120․000 բնակչությանը:

Դեռ ժամանակ կա, որ Արցախի պետնախարարը ցրի օդում շրջանառվող լուրերը. Արմինե Մարգարյանը՝ Ռուբեն Վարդանյանի քայլերի մասին

Այն, ինչ չի կարող անել Հայաստանն Արցախի համար, կարող է անել Արցախը, բայց միայն երկու կողմերի դիրքորոշումների և գործողությունների համակարգման արդյունքում:

Պեսկովը պարզաբանել է՝ որ դեպքում կարող են Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայվել

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

ՌԴ ՊՆ-ն շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ բանակցությունները

Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում՝ երեք երթուղով։

Լաչինի միջանցքի վերաբերյալ հայկական կողմի արձագանքը Արցախի ժողովրդին սովի մատնած Ալիևը համարել է «հակաադրբեջանական շոու»

Հայկական կողմի արձագանքը տեղի ունեցողին 120 հազար Արցախի բնակչությանը սովի մատնած Ալիևը համարել է «հերթական հակաադրբեջանական շոու»։

Արցախի ճակատագրի հարցում որոշիչ դեր պետք է ունենա Արցախի ժողովուրդը. Փաշինյան

Վարչապետի դիտարկմամբ՝ ինչ վերաբերում է Հայաստանի Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր լինելուն, վարչապետը նշեց, որ իր իսկ ստորագրությամբ է ռուսական խաղաղապահ զորախումբը մուտք գործել Արցախ:

ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելը նպատակահարմար չենք համարում. դրա մասին տեղեկացրել ենք միավորված շտաբին

Ի պատասխան մեր հարցումների և դիմումների՝ ստացել ենք դիտարկում այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները դեմարկացված չեն:

Չեմ կարծում, որ մեր գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսենք. ՀՀ վարչապետը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

Իմ գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին ԼՂ-ի ժողովրդին, հայությանը սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի:

ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը․ Փաշինյան

Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հայության՝ սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի։

Արցախի նախագահը խաղի մե՞ջ է, թե՞ դուրս, գուցե կան նաև ոչ ֆորմալ ուժե՞ր. Նորիկյանը՝ Բալասանյանի պաշտոնից ազատման մասին

Ո՞վ է որոշում կայացնողն Արցախում այսօր: Փաստացի, կա մանդատով ընտրված նախագահ, սակայն հարց է՝ նա ամբողջությամբ իրականացնո՞ւմ է իր պարտավորությունները և տիրապետո՞ւմ է ստեղծված իրավիճակին, թե՞ ոչ:

Դիտորդական խմբերի՝ Արցախ մտնելը Ադրբեջանին քաղաքական ճնշման ենթարկելու լավագույն գործիքներից է. Արամ Սարգսյան

Այլ մոտեցումների դեպքում էլ ճանապարհը, իհարկե, կբացվի, բայց կրկին փակվելը բացառված չէ։

Խաղաղապահների հետ պայմանավորվում, ապրանքներ են վերցնում, լիտրերով ձեթ պահում. Վարդանյանը խոսել է մի շարք խնդիրների մասին

Ռուբեն Վարդանյանը նաև հավելեց, որ Արցախում իրավիճակն իսկապես բավական ծանր է, վաղը տեղի կունենա ԱՀ կառավարության նիստ, ընդունվելու են մի շարք որոշումներ:

Ինչ էլ լինի, ՀՀ-ն միջանցք չի տա, առավելագույնը, որ կարող է լինել, ադրբեջանցիները հայտնվեն Կաշենի հանքավայրում. քաղաքագետ

Բանը հասել է նրան, որ Բայրամովը Ռուսաստանից հայտարարում է՝ իբր Լաչինի միջանցքը բաց է, իսկ մենք որևէ ապացույց չենք ներակայցնում, որ այն իրականում փակ է:

Խաղաղապահների անգործությունը վստահաբար քաղաքական գնահատականի էր արժանի, վարչապետը տվեց այն. Դավիթ Խաժակյան

Ադրբեջանից մարդասիրական քայլ այլևս չեմ ակնկալում և չեմ կարծում, թե սա դարձել է կարճաժամկետ ճնշման գործիք:

Ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը. Պեսկով

Միջազգային խաղաղապահները կարող են ներգրավվել, եթե կա երկու կողմերի համաձայնություն

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործողությունները բարձր գնահատանքի են արժանի. ՌԴ ԱԳՆ

Այս մասին ասվում է 2022 թվականի արտաքին քաղաքականության հիմնական արդյունքների մասին զեկույցում, որը հինգշաբթի օրը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի քննադատությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ անընդունելի է. Զախարովա

Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մեզ համար անընդունելի է Արցախի հայաթափման լուռ վկա դառնալու՝ խաղաղապահ զորախմբի տեսանելի դարձող գործելակերպը. վարչապետ

Այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը և ՌԴ-ն:

ՀՀ վարչապետը ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում է կայացրել

Աշխատանքային խմբում կընդգրկվեն առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ինչպես նաև՝ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ռուսական կողմը շարունակում է Լաչինի միջանցքով տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ բանակցությունները

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։

Արցախցիները գիշերել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում. խաղաղապահ զորախմբի հրամանատարը դեռևս նրանց հետ չի հանդիպել

Քաղաքացիներից մեկը այսօր ուղիղ եթերով Ստեփանակերտի օդանավակայանի տարածքից հայտնել է, որ շարունակում են սպասել խաղաղապահ զորախմբի ղեկավարի հետ հանդիպմանը:

Փորձում են ճնշման միջոցով հասնել «Զանգեզուրի միջանցք»-ին, ՌԴ-ն բախվել է Հայաստանի հատու դիմադրությանը. Խալաթյան

Խալաթյանը կարծում է, որ, ըստ էության, Պուտինը փորձ է անում պահպանել հակամարտության մոդերատորի կարգավիճակը, և այս առումով այդ հանդիպումներն ավելի մեծ նշանակություն ունեն ռուսական կողմի համար:

Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկն անընդունելի է Ադրբեջանի համար. Բայրամով

«Ռուսական խաղաղապահ զորակազմի ամենօրյա գործունեության մասին ոչ մի փաստաթուղթ չկա, նման փաստաթղթի շուրջ այժմ էլ աշխատանք չի տարվում»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Արցախցիների պատվիրակը հանդիպել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի հետ․ «Արցախպրես»

Կոնկրետ Անդրեյ Վոլկովի հետ պիտի հանդիպենք և իրեն ասենք, որ մեր պահանջները փոխանցի վերադասին: Կսպասենք այնքան մինչև մինչև ճանապարհը բացվի, որովհետև սա մեր արդարացի պահանջն է:

Ստացվում է՝ Լաչինի միջանցքն արդեն 20 օր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ. Փաշինյանը՝ Պուտինին

Հիմա ստացվում է, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ։ Իհարկե, ես կցանկանայի քննարկել այս իրավիճակը, թե ինչ տարբերակներ կան:

Լաչինում իրավիճակի համար ռուս խաղաղապահներն ու Ադրբեջանը մեղավոր չեն, Ղարաբաղի ղեկավարությունն է խափանել այցը

«Ասվեց, որ Ղարաբաղի ղեկավարությունն այդ պահին չի ցանկանում թույլ տալ, որ նման պատվիրակությունը այցելի այս տարածաշրջան»,- եզրափակել է Լավրովը։

«30 տարի նման «հերոսներ» ենք տեսել, հիմա էլ «խոպանչի» է եկել». Անտինյանը՝ Արցախի հանրահավաքի ու Ռուբեն Վարդանյանի մասին

Եթե ճանապարհը չբացվի, կասեն՝ Հայաստանն է մեղավոր, բացվի՝ կասեն հանրահավաքի արդյունքն է. 2 դեպքում էլ նրանց համար Հայաստանը մեղավոր է:

Մեր նպատակը արցախցի երեխաներին ուրախացնելն է, չենք գնալու բախումների․ Երևանից Լաչին գնացող նախաձեռնության անդամ

Գորիսի ճանապարհահատվածում ակցիայի մասնակցիներից Սամվել Մովիսյանը լրագրողների հետ զրույցում առանձնացրել է մի քանի կետ, որոնցով նրանք շարժվելու են։

Դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների պայմաններում․ ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ արտգործնախարարը զարմանք է հայտնում ՌԴ արտգործնախարարի զարմանքի առնչությամբ, թե դեկտեմբերի 23-ի եռակողմ հանդիպմանն իր չմասնակցելու մասին լուրը իմացել են հայկական կողմի մամուլի հաղորդագրությունից։

Ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը դեկտեմբերի 26-ին կբացվի․ «Արցախպրես»

Պետրոսյանի խոսքով՝ նախաձեռնության մասնակիցները հիմք են ընդունել ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի խոսքը և հետամուտ կլինեն հետագա զարգացումներին։

Մեղադրանքները, թե ՀՀ իշխանությունը ԼՂ հարցի շուրջ քայլեր չի ձեռնարկում, հնչեցնում են ռուսական պրոքսինները. քաղաքագետ

Սա տանում է հռետորական բնույթի այն եզրակացության, որ եթե մենք ունենք նման դաշնակից, ինչպիսին Ռուսաստանն է, մեզ թշնամի այլևս պետք չէ:

Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով ԱՀ իշխանություններին փոխանցել է գրավոր առաջարկներ, որոնք անընդունելի են․ նախագահ

Չնայած Ադրբեջանի խախտումներին՝ ԱՀ իշխանությունները այսօր էլ կառուցողական են տրամադրված և պատրաստ որպես բանակցային լիիրավ կողմ ներգրավվել Արցախին վերաբերող ցանկացած:

Ռուս խաղաղապահները մի շարք երկրների ճնշման տակ են, բայց վստահություն կա՝ իրենց առջև դրած խնդիրը կկատարեն․ Խաչատրյան

Դեռևս չեն կարողանում իրենց ստանձնած պարտավորությունը կատարել, ՀՀ-ի կողմից այդ մասով գնահատականը տրվել է։ Մենք հույս ունենք, որ շուտով կկատարեն այդ պարտավորությունը։

Այս բեմադրությունը ստեղծվել է Մոսկվայում. Խզմալյանը՝ Լաչինի միջանցքի և ՀՀ վարչապետի հետ քննարկումների մասին

Երևանի ներսում ավելի կոշտ գնահատական եղավ Լաչինի միջանցքի փակման մասով, քան Հայաստանի ներկայացուցիչի կողմից ՄԱԿ-ում, երբ պետք է ճիշտ հակառակը լիներ:

Պեսկովը պատասխանել է ՀՀ վարչապետի՝ ռուս խաղաղապահ զորախմբի կողմից պարտավորությունները չկատարելու մասին հայտարարությանը

Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։

Նման վերաբերմունքը ռուս խաղաղապահների նկատմամբ ընդունելի չէ. Զախարովան՝ ՀՀ վարչապետի հայտարարության մասին

Նրա խոսքով՝ «նման վերաբերմունքը ռուս խաղաղապահների նկատմամբ ընդունելի չէ»։

Եթե Ադրբեջանը դրական արձագանքի, հնարավոր է. Գրիգորյանը՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հնարավոր է՝ մինչև տարվա վերջ ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը:

Տարեվերջին կավարտվեն հիմնական աշխատանքները. Սանոսյանը՝ Արցախը ՀՀ-ին կապող նոր ճանապարհի մասին

«Տարվերջին կավարտվեն հիմնական հողային աշխատանքները, իսկ ճանապարհի ասֆալտապատումը կարվի մինչև մայիս, մայիսին էլ աշխատանքները կավարտվեն»:

Ադրբեջանցիները ՌԴ խաղաղապահների ավտոշարասյանը ևս թույլ չեն տվել անցնել Լաչինի միջանցքով

Տեսանյութին անդրադարձել է նաև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարության պարտավորությունը չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. Նիկոլ Փաշինյան

Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը:

Բոլորս էլ կնախընտրեինք անցավ զիջումները, բայց ամեն բան տանում է նրան, որ դա դառնա այլընտրանք և իրականություն. Իոաննիսյան

ՀՀ Ազգային ժողովում հիմա այնպիսի մարդիկ և խմբակցություններ են, որոնք պետք է բանտում լինեին:

Ռուսական զորքերը շարունակում են մնալ Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը. Շոյգու

Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գերատեսչության կոլեգիայի ընդլայնված նիստում:

ՄԱԿ-ի ԱԽ նիստում ՌԴ-ի ելույթը գնահատում եմ բացասական, կա՛մ չեն կարողանում, կա՛մ էլ չեն ուզում․ Ալեն Սիմոնյան

Ուզում են նվազեցնել այն իրավիճակը, որը իրենց պաատասխանատվության գոտում է, որ շատ պատասխանատվություն չվերցնեն։

Դժվար է հասկանալ՝ ով է ԼՂ իշխանությունը, ինչպես են էլիտաները շրջափակման պայմանում ինչ-որ բան կիսում իրար մեջ. Սուրենյանց

Բաքուն այս կերպ փորձում է արցախցիներին ցույց տալ, որ Արցախի հարցն իրենց ներքին գործն է, և իրենք են տնօրինում արցախցի ճակատագիրը:

Ես բարիկադի այս կողմում եմ, դուստրս՝ այն. Լուսինե Ղարախանյանը ևս չի կարողանում տուն վերադառնալ, նա Գորիսում է

Սթրեսի ու անհարմարությունների մեջ են պահում 30 հազար երեխայի, 20 հազար ծեր ու 9 հազար հաշմանդամի։

Գրիգորյանի մայրը 120 հազար հոգու հետ միասին շրջափակման մեջ է, ասում են՝ դուք արցախցիներին մենակ եք թողել. Ռուբինյան

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը չի գտնվում ո՛չ ԼՂ ՊԲ, ո՛չ ՀՀ ԶՈՒ վերահսկողության ներքո։ Այն գռտնվում է Ռդ խաղաղապահ զորակազմի ներքո։

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքն ապաշրջափակելու շուրջ

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելուհետ կապված:

Չպետք է Ադրբեջանի հետ խոսքներս մեկ անենք և վարկաբեկենք խաղաղապահ առաքելությունը, կամ ՌԴ-ին տուն ուղարկենք. Անի Սամսոնյան

Ընդդիմադիրների որևէ գործողություն չի համապատասխանել և չի բխել 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին և հիմա էլ նույնն է. բան չի փոխվել։

Մենք չենք կարող շարունակել «խաղալ» ահաբեկչությանը աջակցող թիմում. այսօր Ադրբեջանը պետք է պատասխանի ՄԻԵԴ-ին, ինչ սպասել

Կարապետյանցի խոսքով՝ մենք չենք կարող շարունակել «խաղալ» ահաբեկչությանը աջակցող թիմում։

Բացարձակ սուտ է, թե արցախցիներին հումանիտար օգնություն է հասել. Բեգլարյանը հերքում է ադրբեջանական կողմի պնդումները

Ադրբեջանը փորձում է այնպես ներկայացնել, իբրև թե Արցախի ժողովուրդը հումանիտար օգնության կարիք չունի, և մատակարարումը ամբողջովին իրականցվում է ռուս խաղաղապահների միջոցով:

Հայտարարության տակ չգիտեմ՝ ինչ հաշվարկ է դրված, հստակ երաշխիք է պետք. Խաժակյանը՝ Արցախի օդանավակայանը շահագործելու մասին

Ռուս խաղաղապահների վարած բանակցություններն ադրբեջանցիների հետ միջանցքի բացման մասով արդյունք չեն տալիս, և այստեղ էական չէ՝ նրանք դա չե՞ն ուզում, թե՞ չեն կարողանում անել:

Բաներ կան՝ դեռ չենք կարող հրապարակել, մեծ հույս ունենք, որ եթե ոչ այսօր, ապա մոտակա օրերս ճանապարհը կբացվի. Բաբայան

Բաներ կան, դեռ չենք կարող հրապարակել, սակայն Արցախ-Հայաստան-Սփյուռք տարբեր խողովակներով մեծ աշխատանք է տարվել:

Սա ՌԴ-ի հերթական փորձն է Հայաստանի իշխանությունների դիրքերը թուլացնելու և ՀՀ-ում կամակատար ղեկավար նշանակելու. Միսկարյան

Սա ռուս-ադրբեջանական համատեղ օպերացիա է, որտեղ ռուսներն ավելի շատ դերակատարում ունեն, քան ադրբեջանցիները:

Արցախի հարցն ավելի է բարդացել. Ադրբեջանը ճանապարհը կբացի որոշակի առևտրից հետո, որը տեղի կունենա նրա և ՌԴ-ի միջև. Բաբայան

Ըստ Բաբայանի՝ ստեղծված իրավիճակում կարևոր է հասկանալ, թե ի՞նչ է ուզում Հայաստանը:

Մենք զբաղվում ենք տրանսպորտային-տնտեսական կապերի ապաշրջափակմամբ. Զախարովան՝ Արցախի գազամատակարարման դադարեցման մասին

Մենք կենտրոնացած ենք այդ կապակցությամբ բարդ հարցերի լուծման ուղղությամբ, այլ ոչ թե նորերի ստեղծման:

Հայկական կողմն Ադրբեջանի հետ պետք է գնա խաղաղ պայմանագրի կնքման. Մեհրաբյանը՝ Արցախում առկա իրավիճակի մասին

Ներկայումս ռազմական լայնամասշտաբ պատերազմի քաղաքական գինն անընդունելիորեն բարձր է Ադրբեջանի համար:

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Լաչինի միջանցքի արգելափակման մասին միջնորդությունը

«Ռուս խաղաղապահները չեն միջամտում այդ տարածքում, և իրադրությունը սպառնում է հումանիտար աղետ ստեղծել Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»,- ասված է ներկայացված միջնորդության մեջ:

Ծնվել է ՀՀ-ում, Ռամիլ Սաֆարովի հետ նկար ունի, հակահայ անձ է. ադրբեջանագետը՝ հայերեն խոսող ադրբեջանցի «ակտիվիստի» մասին

Խորհրդային շրջանում Ադրբեջանը քաղաքականություն էր վարում, որ այնտեղ բնակվող հայերը ստանային ռուսական կրթություն, հետևաբար քչերը գիտեին ադրբեջաներեն։

Ռուս խաղաղապահ զորախումբը բանակցում է ադրբեջանցիների հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բացելու ուղղությամբ․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։

Անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային երաշխիք տրվի խաղաղապահներին. Արցախի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ

Սա հայկական կողմից զիջումներ կորզելու, մեր հայրենիք ներխուժելու, իրենց քիթը մեր գործերին խոթելու նպատակ է հետապնդում։

Լաչինի միջանցքը արտաքին աշխարհի հետ ԼՂ կապի ապահովման միակ ուղին է, առանց որի կհայտնվի լիակատար շրջափակման մեջ․ Ավագյան

Ցավալիորեն պետք է արձանագրել, որ Ադրբեջանը շարունակաբար շրջանառում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին գաղափարը, որը հիմնավորված չէ կողմերի միջև ստորագրված որևէ փաստաթղթով։

Բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և Ադրբեջանի միջև, ներգրավված է նաև Արցախը․ փոխնախարար. Ազատություն

Լեռնային Ղարաբաղը պաշարման մեջ վերցնելու փորձերը կատարվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, և խաղաղապահների առաջնահերթ մանդատի ներքո է այս խնդրի լուծումը:

Խաղաղապահների լրացուցիչ ուժեր են բերվել ադրբեջանցիների կողմից փակված Լաչին. «ցուցարարները» գալիս են ավտոբուսներով

Ադրբեջանը շարունակում է կեղծ բնապահպանական հավաքների անվան տակ կաթվածահար պահել Արցախ տանող միակ միջպետական մայրուղին:

Միակողմանի զիջումներ Ստեփանակերտը չի անելու, ունենք կարմիր գծեր, որոնք չենք խախտելու. Արայիկ Հարությունյան

Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանի պահանջը հեռու է բնապահպանական կոչվելուց:

Արցախի անվտանգության խորհուրդը որոշել է դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը

Նախագահը շեշտել է, որ ԱՀ իշխանությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները՝ բնակչության անվտանգության և կենսաապահովման խնդիրները լուծելու համար:

Ցանկությունը ոչ թե հայերի, այլ ռուսների հետ բախումն է. 3 հանգամանք, որով պայմանավորված են Ադրբեջանի սադրանքներն Արցախում

Ադրբեջանը փորձում է ներքաղաքական հարց լուծել՝ իր հանրությանը ցույց տալով՝ Արցախն իրենցն է և ցանկացած պահի կարող են իրականացնել քաղաքացիական անհնազանդություն թե՛ ռուս խաղաղապահների, թե՛ Լաչինի մասով:

Ադրբեջանցիների սադրանքը նվեր է, ՀՀ կառավարությունը պետք է անցնի դիվանագիտական հարձակման․ Դավիթ Սանասարյան

Հիմա, առավել, քան երբևէ, ՀՀ կառավարությունը պետք է անցնի դիվանագիտական հարձակման: Առանց ժամանակ վատնելու պետք է բարձրացնել միջազգային խաղաղապահ զորքի հարցը:

Ավելի շատ ահաբեկվում եմ այդ հարցից, սա է մեր վտանգը, որ մտածում ենք՝ խաղաղապահների հետ պայմանավորված բան է. Բաբայան

Սա է մեր վտանգը, որ մտածում ենք՝ ՌԴ խաղաղապահների հետ պայմանավորված բան է։

Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ է շարունակում է փակ մնալ. Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել

Անհնարին է դարձել բժշկական պարագաների, դեղամիջոցների և առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Արցախ:

Ադրբեջանցի «էկոակտիվիստները» վրաններ են տեղադրել Լաչինի միջանցքում

Այս պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությունը փաստացի շարունակում է մնալ դեռ շրջափակման մեջ։

Ադրբեջանի պրովոկացիաները մեզ ուղեկցելու են դեռ 2,5 տարի, հրադադարը պահպանող բլոկը պետք է հետևություններ անի. Քոչարյան

Կուզեի մենք էլ դասեր քաղած լինեինք, թե 94-ի հրադադարից հետո ինպես չպետք է մսխեինք մեր հաջողությունները:

Ադրբեջանցի բնապահպաններ ներկայացող խումբը փակել է Շուշի-Ստեփանակերտ ճանապարհը՝ ներկայացնելով պահանջներ

Ադրբեջանի պատվիրակությունն այս բողոքին հանդիպելուց հետո հրաժարվել էր կապ հաստատել ԼՂ պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ և վերադարձել էր Շուշի:

Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել Կովկասից․ Դենիս Գոնչար

«Համապատասխան հանդիպումների անցկացման ժամկետների մասին կհայտարարվի ժամանակին»,- հայտարարել է Գոնչարը։

Լաչինի միջանցքը վերջերս արգելափակվել էր, և ԼՂ-ում մեծ մտահոգություն կա այդ հարցում․ կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Ցավոք, մենք տեսնում ենք նաև լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։

Ադրբեջանի ներկայացուցիչների և ռուսական խաղաղապահ զորախմբի հանդիպմանը մասնակցել է նաև Վիտալի Բալասանյանը

Ադրբեջանի ներկայացուցիչների հետ անցկացվող հանդիպումներին Արցախի Հանրապետության կողմից մասնակցում են միայն լիազորված ներկայացուցիչները:

Նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել իրավիճակի սրմանը. Միրզոյանը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների հետ բանակցության արդյունքում հարցն արագ հարթվել է:

Ղարաբաղի «բնապահպանական խնդիրներով մտահոգ» պաշտոնյաները բանակցել են խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ

Նույն օրը բոլոր գործուղված մարդիկ Խոջալուի խաղաղապահ ուժերի շտաբում բանակցություններ են վարել խաղաղապահների հրամանատարության հետ։ Ավելի ուշ ադրբեջանցի մասնագետները վերադարձել են Շուշի քաղաք։

Առաջին անգամ չէ, որ նման զորավարժությունները վատ ընթացք են ունեցել մեզ համար, էսկալացիան ևս չի բացառվում. Հովհաննիսյան

Ադրբեջանը բազմիցս, հատկապես 2020 թվականին նոյեմբերից հետո ապացուցել է, որ ռուս խաղաղապահների հետ հաշվի չի նստում և անում է այն, ինչ ինքն է ուզում: Կարճ ասած՝ իբր կոնֆլիկտը լուծվել է՝ հօգուտ իրեն:

ՌԴ խաղաղապահները դիտարկել են Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը․ Արցախի ԱԽ

Շրջանառվող լուրերը կեղծ են և չեն բխում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարության դրույթներից։

ՀՀ-ն ու Ադրբեջանը պաշտոնապես պատերազմի մեջ չեն, պետք է քննարկվի հարաբերությունների կարգավորման պայմանագիրը. Նորիկյան

Նորիկյանի խոսքով՝ ադրբեջանցիների քայլերի պատճառները ակնհայտ են՝ ստացել են հնարավորություն՝ վիժեցնելու Ստեփանակերտ-Երևան հաղորդակցության գործունեությունը:

Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են․ Արցախի ԱԱԾ

Վոլկովի պնդմամբ՝ ընդամենը նախատեսվում են տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար:

Բաքուն հիստերիա է բարձրացրել Իրանի 14 քաղաքացիների՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու կապակցությամբ, նրանց կոչել ահաբեկիչներ

Հաղորդվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Բաքվում Իրանի դեսպանատուն՝ պահանջելով պարզաբանել իրավիճակը։ Հարցման պատասխանը դեռ չի ստացվել:

Ինչպես կարող է խաղաղապահների վերահսկողության գոտում հայտնվեն քաղաքացիական հագուստով սադրանք իրականացնողներ․ Նորիկյան

Չպետք է թույլ տալ, Ադրբեջանը հանգի այն հետևությանը, որ իր ցանկացած լկտիություն հանդուրժվելու է։

Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը

Ադրբեջանը չի կարող պնդել, որ հստակ սահման ունենք բոլոր այն դեպքերում, երբ փորձ է արվում ներկայացնել Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանի տարածքների պատմություն։

Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է՝ ՌԴ զորախումբը կանխակալ վերաբերմունք ունի և պահանջում է չկիրառել Լեռնային Ղարաբաղ անունը

Գերատեսչությունը նաև հորդորել է Լեռնային Ղարաբաղում գտնվող տեղանունների՝ ադրբեջաներեն տարբերակները կիրառել՝որպես օրինակ նշելով Մարտակերտն ու Մարտունին:

Ադրբեջանի ՊՆ-ն խնդրում է ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը. Մարուքյան

Ադրբեջանի ՊՆ-ն խնդրում է Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։

Ղարաբաղում ՌԴ խաղաղապահները հրադադարի ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Իրականացվել է ադրբեջանական չորս ավտոշարասյան ուղեկցում։

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին